ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փոխհրաձգություն Իրանի և Թուրքիայի սահմանին

Փոխհրաձգություն Իրանի և Թուրքիայի սահմանին
18.10.2019 | 14:08

Իրանի և Թուրքիայի սահմանին՝ Վան նահանգում, փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների ու թուրք զինվորականների միջև, գրում են թուրքական լրատվամիջոցները: Զոհվել է 1 թուրք զինծառայող, երկուսը վիրավորվել են: Փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն անցել է «ահաբեկիչների չեզոքացման» գործողությանը:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ